Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Շնորհակալություն, որ չգնդակահարեցիք ինձ»

«Շնորհակալություն, որ չգնդակահարեցիք ինձ»
21.01.2016 | 13:27

Ռուսաստանում ֆլեշմոբ է սկսվել, որի մասնակիցները «ներողություն» են խնդրում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից՝ չեչեն բլոգեր Ադամ Դիկաևի օրինակով: Կադիրովը հայտնի բլոգերի տաբատը հրապարակավ հանել է տվել և ստիպել ներողություն խնդրել՝ տեսախցիկի առաջ: Չեչեն բլոգերի ոգով «ներողության» ֆլեշմոբին միացել է նաև Քսենյա Սոբչակը՝ «Դոժդ» հեռուստաընկերության եթերում: Ներկայանալով առևանգված լրագրողի կերպարանքով՝ կապկված ու ծնկի բերված Սոբչակը ասել է. «Ես ևս, ես ևս շատ եմ ցանկանում ներողություն խնդրել: Դուք առավել լավ ակադեմիկոս եք, քան Սախարովը, դուք գեղեցիկ եք Ապոլոնի պես և բարի՝ Մայր Թերեզայի նման: Շնորհակալություն, որ չգնդակահարեցիք ինձ Չեչնիայի մասին հարցից հետո: Ես միշտ, միշտ ձեզ շնորհակալ կլինեմ դրա համար: Ներեք ինձ, ներեք»: Սոբչակի ակցիային միացել է նաև «Դոժդի» մեկնաբան Պավել Լոբկովը: Ռամզան Կադիրովի հայտարարությունները Ռուսաստանի ընդդիմադիրների «ազգի թշնամի» լինելու մասին և այն,որ նա տարբեր գործիչների ստիպում է հրապարակավ ներողություն խնդրել իրենից, վերջին օրերին վրդովմունքի մեծ ալիք են բարձրացրել Ռուսաստանում:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ