Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Համալրվում է «Արարատը»

Համալրվում է «Արարատը»
22.01.2016 | 11:37

Ըստ Իրկուտսկի «Բայկալի» նախագահ Օլեգ Լիդրիկի, թիմի 26-ամյա պաշտպան Սերգեյ Ավագիմյանն այլևս հանդես չի գա հարազատ ակումբի կազմում. «Ֆուտբոլիստի գործակալը նրա համար թիմ է գտել Հայաստանում: Սերգեյը հանդես է գալու Երևանի «Արարատում»: Ցավում ենք, որ նման խաղացող ենք կորցնում»:
Ավագիմյանը «Բայկալ» է տեղափոխվել 2014-ին, իսկ արդեն մեկ տարի անց դարձել ռուսական երկրորդ դիվիզիոնի չեմպիոն: Ընթացիկ մրցաշրջանում, արդեն ռուսական առաջին դիվիզիոնում, թիմի կազմում նա հանդես է եկել 19 անգամ, դարձել երկու գոլի հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ