Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Իրանի բանկերը միանում են SWIFT համակարգին

Իրանի բանկերը միանում են SWIFT համակարգին
23.01.2016 | 10:28

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ իրանական 12 բանկի թույլատրվել է միանալ SWIFT միջբանկային համակարգին։ Իրանի Կենտրոնական բանկը, Tejarat Bank-ը, Refah Bank-ը, Export Development Bank of Iran-ը, Bank Sepah-ը, Post Bank Iran-ը, Bank of Industry and Mine-ը, Iran-Europe Commercial Bank-ը, Tose`e Ta`avon Bank-ը, Sina Bank-ը, Bank Mellat-ն ու Bank Melli-ն իրավունք են ստացել օգտվել SWIFT համակարգից։
SWIFT-ն ամեն օր սպասարկում է աշխարհի 200 երկրների 8000 ֆինանսական կազմակերպությունների միջև տրիլիոնավոր դոլարների դրամական փոխանցումներ։

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ