Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին ԱՊԱ գործակալության թղթակցին ասել է, որ Իրանը հակամարտության առաջին օրվանից փորձել է կանխել և հարթել հակասությունները: «Եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, Իրանը պատրաստ է դեր խաղալ և միջնորդ լինել հակամարտության կարգավորման գործում»,- ասել է Անսարին: