Հունվարի 25-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ի 16 նոր փոխնախագահ է ընտրվել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս ընտրվել է:
ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կառույցի փոխնախագահներ են ընտրվել Վլոդզիմեժ Բեռնացկին (Լեհաստան), Աքսել Ֆիշերը (Գերմանիա), Ռոջեր Հեյլը (Միացյալ Թագավորություն), Ադել Գամբարոն (Իտալիա), Մարիա Գուսենինան (Ֆինլանդիա), Թեդո Ջափարիձեն (Վրաստան), Մայքլ Աասթրափ Ջենսենը (Դանիա), Անետա Կավադիան (Հունաստան), Թալիփ Կյուչջանը (Թուրքիա), Մերիտցել Մատեուն (Անդորրա), Հերմինե Նաղդալյանը (Հայաստան), Զսոլտ Նամետը (Հունգարիա), Ալեքսանդր Նիկոլոսկին (Մակեդոնիայի Հանրապետություն), Ռիա Օօմեն-Ռույտեն (Նիդերլանդներ), Ռենե Ռուկեն (Ֆրանսիա), Ինգյերդ Շուն (Նորվեգիա): Ալբանիայից, Մոլդովայից, ՌԴ-ից և Իսպանիայից փոխնախագահների տեղերը թափուր են մնացել: ԵԽԽՎ-ի 20 փոխնախագահներն ընտրվում են ամեն նստաշրջանի սկզբին և պաշտոնավարում են մինչև հաջորդ նստաշրջանի բացումը: