«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Հասան Ռոհանիի հետ

Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Հասան Ռոհանիի հետ
26.01.2016 | 10:27

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նրանք քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր: Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել այդ ամենի դրական ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման վրա: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում: Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը: Նախագահները կարևորել են համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձրամակարդակ պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ շարունակելը՝ առավելագույնս օգտագործելով ողջ ներուժը: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ