Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նրանք անդրադարձել են Մոսկվայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։ Նիկոլայ Բորդյուժան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, նշել ՀԱՊԿ-ում հայկական նախագահության ծավալուն աշխատանքը։ Նրանք քննարկել են նաև կազմակերպության օրակարգային հարցերը, անդրադարձել Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստմանը։