Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ադրբեջանամետ զեկույցն ու ղարաբաղյան հիմնահարցը այլ հարթակ տեղափոխելու ջանքերը չհաջողվեցին»

«Ադրբեջանամետ զեկույցն ու ղարաբաղյան հիմնահարցը այլ հարթակ տեղափոխելու ջանքերը չհաջողվեցին»
27.01.2016 | 12:54

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներին, ասել է, որ գոհ է հայկական պատվիրակության անդամների աշխատանքից, քանի որ ԵԽԽՎ-ում առաջնային բանաձևը չընդունվեց։ Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում 66 կողմ, 70 դեմ քվեարկությամբ մերժվեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ ՈՒոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Լիագումար նիստում ընդունվեց Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը՝ 98 կողմ, դեմ՝ 71 քվեարկությամբ: «Բավականին լուրջ աշխատանք է կատարվել. նաև իրենց աշխատանքի արդյունքում ադրբեջանական և պրոադրբեջանական զեկույցն ու ջանքերը ղարաբաղյան հիմնահարցը տեղափոխել այլ հարթակ՝ չհաջողվեց»,- ասել է Աժ փոխնախագահը, հավելելով, որ համակարծիք է պատվիրակության հայտարարության հետ: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ այն պատգամավորներին, ովքեր ընկալեցին խնդրի լրջությունը և «մերժեցին Թուրքիայի քաղաքացու և Թուրքիայի փեսայի նախաձեռնելիք բանաձևը»: «Սա շատ կարևոր հարց էր և պետք է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք թե մեր պատվիրակությանը, թե գործընկերներին, որ դեմ քվեարկեցին խնդրի էսկալացիային, դեմ քվեարկեցին պատերազմին, և քվեարկեցին խաղաղ բանակցություններին Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, դեմ քվեարկեցին Ադրբեջանի և ադրբեջանամետ որոշ գործիչների ցանկությանը՝ այդ խնդիրը այլ ճանապարհով լուծելուն»,- ասել է նա:
Սարսանգի ջրամբարի զեկույցի հարցում Շարմազանովը համամիտ է պատվիրակության գնահատականի հետ: «Համամիտ եմ, որ կարիք չկա հումանիտար տեխնիկական հարցը դարձնել և համեմատել քաղաքական շեշտադրումներով: Այստեղ որոշակիորեն տուրք տրվեցին պոպուլիզմին կամ, համենայն դեպս, այն խնդրին, որը քաղաքական ենթատեքստ չուներ և չպետք է լուծվեր քաղաքական բառապաշարով։ Որոշակիորեն նման խնդիր դրվեց: Բայց հիմնականում ամենակարևոր հարցը, որ դրված էր պատվիրակության առջև, նաև Մինսկի խումբն էր հստակ նշել, որ պետք չէ միջամտել Մինսկի խմբի համանախագահության բանակցություններին և չի կարելի այն հարթակից տեղափոխել և զուգահեռ հարթակներում քննարկել. հարցը պարզ էր, որ չանցավ, և դա շատ կարևոր էր»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ