Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Օլանդը հայերի հետ կընթրի l’Hôtel du Collectionneur-ում

Օլանդը հայերի հետ կընթրի l’Hôtel du Collectionneur-ում
27.01.2016 | 16:17

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին՝ Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Nouvelles d`Armenie-ի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ ընթրիքն անցկացվելու է Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ըստ հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությունն ընթրիքին մի քանի նախարարների ուղեկցությամբ վկայում է այդ երկրի հարգանքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության նահատակների և վերապրածների հետնորդների նկատմամբ և ֆրանսահայերին ինստիտուցիոնալ կառույցներում ներգրավելու և ամրապնդելու շարունակական հանձնառությունը: Ընթրիքի ընթացքում կքննարկվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառումներին, ժխտողականության դեմ պայքարին, անվտանգությանը և մարդու իրավունքներին, ահաբեկչության դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղում և Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների խնդիրներին վերաբերող հարցեր: Ընթրիքին կմասնակցեն բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարակական դեմքեր, արվեստագետներ, այդ թվում՝ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, միավորումների, Ֆրանսիայի այլ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր տուժել են ցեղասպանություններից: Օլանդը նախորդ տարի ևս մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ