Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյանը Զալբերի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրը

 Նալբանդյանը Զալբերի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրը
28.01.2016 | 11:02

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։ Նալբանդյանը Զալբերին ներկայացրել է Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքների շուրջ: Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի հարակից երկրների և տարածաշրջանների գործընթացներին։

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ