«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
28.01.2016 | 11:26

ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության առջև ծառացած արդիական հարցերը, Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանի հաստատմանն է ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում կայացված որոշումների ու կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ