«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
28.01.2016 | 11:30

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նա ողջունել է հյուրին, շնորհավորել մանդատի երկարաձգման կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Զալբերը մանդատի շրջանակներում կանի հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Սերժ Սարգսյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշման պահպանումը և խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Միությունը շահագրգռված է հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, որը միակ համաձայնեցված և ընդունելի ձևաչափն է:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, իրավիճակին և գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորություններին: ՀՀ նախագահը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները: Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵՄ հնարավոր աջակցության ուղիների վերաբերյալ: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն հակամարտող կողմերի շահերը բավարարող, կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ