«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՊՆ-ն ունի պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՊՆ-ն ունի պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
28.01.2016 | 23:25

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացմանը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների, Հայաստանի զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմի, գերատեսչությունների ղեկավարների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների, օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի հետ: Նախագահը շրջել է համալսարանի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել հաստատության ծրագրերին, համալսարանի գործունեության համար ստեղծված պայմաններին, հետազոտական-կրթական նպատակներին ծառայող աշխատասենյակների հնարավորություններին, որին հաջորդել է համալսարանի բացման հանդիսավոր նիստը: Գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. նախագահի հրամանագրերով, պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրման գործում ավանդի համար ԱՄՆ պաշտպանական ազգային համալսարանի Դուայտ Էյզենհաուերի անվան ազգային անվտանգության և ռեսուրսների կառավարման ռազմավարության դպրոցի պրոֆեսոր Ջեյմս Քիգլը, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան պետության հետազոտությունների դպրոցի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Թեդ Օլսթրյոմը, Ռուսաստանի արտգործնախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ