Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Եվրամիությունն Ադրբեջանին 3,5 մլն եվրո կհատկացնի

Եվրամիությունն Ադրբեջանին 3,5 մլն եվրո կհատկացնի
01.02.2016 | 19:31

c«Թվինինգային նախագիծը Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակում իրականացվող նախագծի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է միգրացիոն գործընթացների կարգավորմանը, ապաստանի տրամադրմանը և սահմանների կառավարմանը»,- ասել է նա` նշելով, որ հատկացված 3,5 մլն եվրոյի 400 հազար եվրո մասը նախատեսված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության համար: «Մենք պատրաստ ենք և կշարունակենք Ադրբեջանի հետ համագործակցությունը սահմանների և միգրացիայի կառավարման ներուժը բարձրացնելու հարցերում»,- ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ