«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ
02.02.2016 | 13:06

ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ-ի դեսպանների և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի դեկտեմբերին Բելգրադում կայացած ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի արդյունքները, 2016-ին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանն առնչվող և ԵԱՀԿ-ի այլ օրակարգային հարցեր: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ նշելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության կարևորությունը։ Անդրադարձ է արվել Բեռնում անցյալ տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին։ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը և շնորհակալություն հայտնել գրասենյակի ղեկավարին բեղմնավոր աշխատանքի համար:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ