Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի և Վրաստանի ՊՆ-ները 2016-ի համագործակցության ծրագիր ստորագրեցին

Հայաստանի և Վրաստանի ՊՆ-ները 2016-ի համագործակցության ծրագիր ստորագրեցին
02.02.2016 | 13:06

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016-ի ռազմական համագործակցության ծրագիրը: 2010-ից իրականացվող երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում: Պաշտպանության նախարարությունում երկու նախարարները համատեղ մամլո ասուլիս են տվել:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ