«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պեսկովը հերքել է Պուտին-Էրդողան հանդիպման լուրերը

Պեսկովը հերքել է Պուտին-Էրդողան հանդիպման լուրերը
06.02.2016 | 09:28

ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինը չի հանդիպել և մտադիր չէ հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ինձ հայտնի չէ ինչ-որ հանդիպումների մասին»,- ասել է նա: ՌԴ նախագահը տեղյակ է Էրդողանի՝ իրեն հանդիպելու ցանկությունների մասին: Դիվանագիտական շրջանակներում ևս Թուրքիայի ներկայացուցիչների կամ պաշտոնյաների հետ առաջիկայում որևէ հանդիպում նախատեսված չէ: ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ևս հաստատել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մտադիր չէ թուրքական կողմի հետ հանդիպումներ պլանավորել: Նա ընդգծել է, որ թուրքական կողմն ամեն ինչ արել է ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացնելու համար: «Ցավոք, այդ ամենը գալիս է պաշտոնական Անկարայից, այնտեղ ամեն ինչն է ապակառուցողական»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ