Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Փետրվարի 14-ի ընտրություններից հետո Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կմիավորվի 22 համայնք

Փետրվարի 14-ի ընտրություններից հետո Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կմիավորվի 22 համայնք
06.02.2016 | 18:20

Համայնքների խոշորացման ծրագրով փետրվարի 14-ին Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում համայնքապետի ընտրություններից 22 գյուղական համայնք կմիավորվի երեք խոշոր համայնքների շուրջ։ Տաթև համայնքի խոշորացման արդյունքում կմիավորվեն Տաթև, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները: Միավորված համայնքի կենտրոնը կլինի Շինուհայրը` համեմատաբար զարգացած ենթակառուցվածքների և բնակչության առավել մեծ թվի պատճառով։ Տաթև համայնքում համայնքապետի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու` ՀՀԿ ներկայացուցիչ, Տաթևի գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը, անկուսակցական Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը:
Տավուշի մարզում Դիլիջան կենտրոնի շուրջ կմիավորվեն Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները: Համայնքապետի ընտրություններում կպայքարեն ՀՀԿ-ական, Դիլիջանի ներկայիս համայնքապետ Արմեն Սանթրոսյանը և անկուսակցական Ժորա Սահաբալյանը:
Լոռու մարզի Թումանյան համայնքի շուրջ կմիավորվեն Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները: Համայնքապետի ընտրություններում առաջադրված է մեկ թեկնածու` ՀՀԿ անդամ, Թումանյան համայնքի գործող ղեկավար Լևոն Զավարյանը: Թումանյանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանը ինքնաբացարկ էր հայտարարել: Փոքր համայնքների գործող ղեկավարներից ոչ մեկն իր թեկնածությունը չի առաջադրել։

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ