«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը չեն աղոթի միասին

Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը չեն աղոթի միասին
06.02.2016 | 19:16

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը քաղաքական հանդիպում են ունենալու: Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, մետրոպոլիտ Վոլոկոլամսկի Իլարիոնն ասել է. «Արարողակարգով նախատեսված չեն համատեղ աղոթքներ: Հանդիպումը տեղի է ունենալու օդանավակայանում՝ կրոնական տարածքից դուրս, բաղկացած է լինելու երկխոսությունից և հռչակագրի ստորագրումից»,- ասել է Իլարիոնը: Պապը և պատրիարքը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` միջազգային ահաբեկչության խնդիրը և, ենթադրաբար, քրիստոնեությունը ժամանակակից աշխարհում:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ