MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ կայցելի Անկարա։ Նա հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ քննարկելու Եվրոպա ներգաղթյալների հոսքի կրճատման հարցը։ Դա կլինի վերջին մի քանի ամսում Մերկելի երկրորդ այցը Թուրքիա։ Մերկելը նախորդ այցը հոկտեմբերի 18-ին էր՝ նորից փախստականների ճգնաժամի օրակարգով։ Մերկելը և Դավութօղլուն հանդիպել են նաև հունվարի 22-ին Բեռլինում տեղի ունեցած միջկառավարական բանակցություններում։ Զայբերտի խոսքերով՝ Մերկելի առաջիկա այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լոնդոնում՝ Սիրիայի հարցով դոնոր երկրների կոնֆերանսում, որին մասնակցել են Մերկելն ու Դավութօղլուն։