«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահին

Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահին
09.02.2016 | 11:21

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին նվիրված հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմոլորտ տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Նախագահի համոզմամբ, այս գործընթացում կարևոր դեր ունի նաև Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ համագործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունները, լավագույնս վկայում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման մասին: Անդրադառնալով տարեվերջին Բրյուսելում տրված ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է՝ Հայաստանն ակնկալում է, որ բանակցությունները կընթանան բնականոն հունով, և կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն կարևոր գործընթացը: Հյուրի խնդրանքով նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, իր տեսակետները ներկայացրել միջազգային արդի խնդիրների և տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ, տեղեկացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլը ընդգծել է, որ իր կուսակցությունը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու համագործակցությունը միջկուսակցական և Հայաստան-Եվրամիություն ձևաչափերով:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ