«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ստատուս քվոն պահպանում է Ադրբեջանը

Ստատուս քվոն պահպանում է Ադրբեջանը
10.02.2016 | 13:41

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որը սրում է իրավիճակն ու չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դիտարկմանը, թե վերջերս Մամեդյարովն արդեն ծաղրում է Մինսկի խմբի համանախագահներին, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ու Մինսկի խումբը շահագրգիռ են ստատուս քվոյի փոփոխությամբ, մինչդեռ Ադրբեջանը բանակցային ճանապարհով հարցի կարգավորման հանձնառությունը չստանձնելու միջոցով նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: «Առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որ ստատուս քվոն պահպանվում է: Ստատուս քվոն կարելի է փոխել բանակցություններով պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Ո՞վ է դեմ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, իհարկե, Ադրբեջանը: Նրանք հնարել են, որ եթե մեխանիզմը ստեղծվի, կնպաստի ստատուս քվոյի պահպանությանը, մինչդեռ ճիշտ հակառակը, եթե մեխանիզմը հաստատվի, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի խնդրի կարգավորման բանակցությունների շարունակության ուղղությամբ»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով նաև, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր ապակառուցողական քաղաքականությունից: Նա վստահեցրեց, որ Հայաստանը կշարունակի ջանքերը բացառապես հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին ծաղրելուն, նա նկատեց, որ դա պաշտոնական Բաքվի եզակի քայլը չէ, Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ, որոնք ուղղված են եռանախագահներին ու բոլոր նրանց, ովքեր հանդգնում են հայտնել կարծիք, որը չի համընկնում Ադրբեջանի պաշտոնական տեսակետին: «Դրանով Ադրբեջանը շանտաժի է ենթարկում նրանց ու փորձում ինչ-որ օգուտներ կորզել, որը, սակայն, ուղղվում է հենց իր դեմ: Զարմանալի է, որ այդ ամենից նրանք դասեր չեն քաղում: Միջազգային հանարության կարծիքն ու դիրքորոշումը այս կեցվածքի վերաբերյալ տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ են դառնում»,- ասաց ԱԳ նախարարը

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ