«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան

Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան
10.02.2016 | 21:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու և նրան Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Պեկին):
Սերգեյ Մանասարյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, եղել է վարչապետի օգնական, վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարության քարտուղար-նախարար, 1999-2005 թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան: Համատեղության կարգով եղել է ՀՀ դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում: 2005-2010 թթ. աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան: ՈՒնի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ