Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախագահը կխոսի Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին

Նախագահը կխոսի Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին
12.02.2016 | 21:00

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հերքել է մամուլի տեղեկությունները, թե այսօր տեղի է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների համագործակցության համաձայնագրի ստորագրումը: «Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահը հանդես է գալու ելույթով ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման»,- ասել է Վլադիմիր Հակոբյանը:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ