«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նալբանդյանը Մյունխենում է

Նալբանդյանը Մյունխենում է
13.02.2016 | 16:30

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության 52-րդ համաժողովին, երկու տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարների, քառասուն պետությունների արտգործնախարարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի քանի երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր Նալբանդյանը հանդիպել Սլովակիայի և Վրաստանի իր պաշտոնակիցների հետ։
Էդվարդ Նալբանդյանն ու Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել ՀՀ - ԵՄ հարաբերությունների, համագործակցության շուրջ, անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: «Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպմանն էլ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։ Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը։ Նալբանդյանը Ջանելիձեին հրավիրել է Երևան։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ