«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վազգեն Մանուկյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վազգեն Մանուկյանին՝ հոբելյանի առթիվ
13.02.2016 | 21:36

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Որպես Ղարաբաղյան շարժման նվիրյալ կազմակերպիչներից մեկը՝ Դուք անգնահատելի ավանդ եք ներդրել Հայաստանի անկախ պետականության վերականգնման և Արցախի ազատագրման գործում: Ազգային և պետական գործչի Ձեր լավագույն որակները դրսևորվեցին մեր նորանկախ երկրի համար դժվարին և բախտորոշ տարիներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոններում աշխատելու ընթացքում:
Այսօր էլ նույն նվիրվածությամբ Դուք շարունակում եք ծառայել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ ղեկավարելով Հանրային խորհուրդը: Դուք ստանձնեցիք այս կարևոր մարմնի հիմնադիր ղեկավարի պատասխանատու աշխատանքը՝ որոնելով հանրային համաձայնության հաստատման և ներքին հնարավոր տարաձայնությունները հաղթահարելու ուղիներ:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հանրային խորհուրդն այսուհետ ևս հանդիսանալու է Հայաստանի պետական, մասնավոր և հասարակական հատվածների երկխոսության կարևոր հարթակ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և անսպառ եռանդ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ