Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ադրբեջանը պետք է հնարավորինս կրճատի նավթից և գազից կախվածությունը

Ադրբեջանը պետք է հնարավորինս կրճատի նավթից և գազից կախվածությունը
14.02.2016 | 13:06

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում մասնակցել է էներգետիկ անվտանգության թեմայով «կլոր սեղանին»։ Ալիևը հայտարարել է, որ նավթը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 30 տոկոսը, իսկ նավթի ու գազի արտահանմանը բաժին է ընկնում ողջ արտահանման 90 տոկոսը։ Նա ցանկություն է հայտնել փոխել պատկերը. «Դրա համար էլ հետագա տարիներին հիմնական առաջադրանքը լինելու է արտահանման պոտենցիալի դիվերսիֆիկացումը։ Այդպիսի իրավիճակում մենք, բնականաբար, շարունակելու ենք իրականացնել տնտեսական անհրաժեշտ բարեփոխումներ, մասնավոր սեկտորի համար կստեղծենք ավելի լավ պայմաններ, կներգրավենք ավելի շատ ներդրումներ ու կսկսենք մասնավորեցման խոշորամասշտաբ ծրագիր։
Մեզ համար ամենակարևորը այդ բարեփոխումները շարունակելն է ու նավթից և գազից կախվածությունը հնարավորինս կրճատելը»։

Դիտվել է՝ 3924

Մեկնաբանություններ