«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանին

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանին
15.02.2016 | 11:33

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտո նում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ