Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Claptomania` տեղի ունեցավ Էրիկ Կլեպտոնին նվիրված համերգը

Claptomania` տեղի ունեցավ Էրիկ Կլեպտոնին նվիրված համերգը
15.02.2016 | 21:45

Փետրվարի 14-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննախադեպ համերգ էր։ Վլադիմիր Ավետիսյանը, D'Black Blues Orchestra-ն, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ ներկայացրին Էրիկ Կլեպտոնին նվիրված համերգը, որի ընթացքում հնչեցին երգեր Կլեպտոնի, Բոբ Մառլիի երգացանկից։ Համերգում միահյուսվել էին ջազը, բլյուզը, ռոքը, դասականը։ Կատարողական բարձր վարպետությունը, որակյալ հնչողությունը, լուսային էֆեկտները, գեղեցիկ ու ճաշակով ձևավորումը մեծ բավականություն պարգևեցին հանդիսատեսին։ Ինչպես նշել է Վլադիմիր Ավետիսյանը, նման ձևաչափով առաջին անգամ էին հանդես գալիս։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ իրենց համար ամենաթանկ բանը որակյալ երաժշտություն մատուցելն է։ Եվ իրենք ամեն ենգամ փորձում են նոր բան մատուցել հանդիսատեսին։
Նշենք, որ 2000 թվակաին ստեղծված D’Black Blues Orchestra-ն ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրներում` ներկայացնելով դասական բլյուզային և ջազային ստանդարտները` թարմ մոտեցմամբ։

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ