«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՀ Նախագահի կարգադրությամբ ՀԵՀ-ը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն

ՀՀ Նախագահի կարգադրությամբ ՀԵՀ-ը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն
16.02.2016 | 13:51

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն։ Կարգադրության մեջ ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպես գործընկեր կազմակերպություն հանդես գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ