Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ զորավարժությունը

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ զորավարժությունը
16.02.2016 | 14:21

Թուրքական օդուժը Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ է սկսել Կենտրոնական Թուրքիայում՝ Կոնիա նահանգում, որին մասնակցում են սաուդական 6 F-15 կործանիչներ։ Թուրք պաշտոնյաների տվյալներով՝ զորավարժությունները կշարունակվեն մինչև շաբաթ օրը: Haberler-ը գրել է, որ զորավարժություններն անցկացվում են երկու երկրների ռազմական համագործակցության շրջանակում և ծրագրված էին ավելի վաղ։

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ