ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

«Հայկական վերածնունդը» ընդդեմ «Հայկական վերածնունդի»

«Հայկական վերածնունդը» ընդդեմ «Հայկական վերածնունդի»
17.02.2016 | 22:08

«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից արձագանքել են Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարությանը։ «Երեկ Հայաստանից դուրս գործող, հանրությանը անծանոթ կառույցներից մեկը «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը հերթական անգամ մեղադրել է իրենց կազմակերպության անունը «գողանալու» մեջ՝ անցնելով կոռեկտության և պարկեշտության բոլոր սահմանները»՝ ասված է հակահայտարարության մեջ: Պնդելով, որ «Վերածնունդ», «Հայկական վերածնունդ» բառերը և բառակապակցությունները «ոչ մեկի սեփականությունը չեն, համամարդկային և համազգային բովանդակություն ունեցող հասկացություններ են, որոնք օրենքի շրջանակներում կարող է օգտագործել յուրաքանչյուր կազմակերպություն»՝ հայաստանյան «Հայկական վերածնունդը» շարունակում է. «Մենք ոչ մի ապօրինի գործողություն չենք կատարել: Պաշտոնապես հայտնում ենք, որ երբ գրեթե մեկ տարի առաջ մեր կողմից ընտրվել է «Հայկական վերածնունդ» անվանումը, ընդհանրապես տեղեկություն չի եղել, որ սփյուռքում գործում է նմանանուն կազմակերպություն: Սա խոսում է մի բանի մասին, որ նշված կառույցը գոնե հայաստանյան լայն հանրությանը անհայտ է եղել, թե իր գործունեությամբ և թե իր գաղափարներով ու նպատակներով: Սրանից հետևություն՝ չէինք կարող, իրենց պնդմամբ, «գողանալ» այն, ինչը գործնականում գոյություն չուներ»: «Մի զրպարտեք մեզ, մի եղեք այդքան անհեթեթ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ