Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վերջին հրաժեշտ՝ Արման Մանարյանին

Վերջին հրաժեշտ՝ Արման Մանարյանին
18.02.2016 | 15:25

Մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արման Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 18:00-20:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 19-ին, ժամը 12:00-14:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Ջրվեժի գերեզմանատանը:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ