Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Անդրանիկ Կարապետյանը հուսադրում է

Անդրանիկ Կարապետյանը հուսադրում է
19.02.2016 | 09:52

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում հանրապետության չեմպիոն է հռչակվել Անդրանիկ Կարապետյանը: Երկամարտում նա ցույց է տվել 362 կգ արդյունք ու երկու կիլոգրամով շրջանցել Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին: Անհամեմատ համեստ է եղել երրորդ տեղում հայտնված Սամվել Բաբակյանի արդյունքը՝ 320 կիլոգրամ:
94 կիլոգրամայինների մրցավեճում 355 կիլոգրամ արդյունքով ոսկե մեդալին տիրացել է Աղասի Աղասյանը: Երեկ մրցումների վերջին օրն էր: ՈՒժեղագույնները որոշվելու էին 105 և +105 կգ քաշային կարգերում:
Հիշեցնենք, որ նաև հանրապետության առաջնության արդյունքներով են որոշվելու Եվրոպայի առաջնության մասնակիցները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ