Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մրցում են լեռնադահուկորդները

Մրցում են լեռնադահուկորդները
19.02.2016 | 09:54

Փետրվարի 15-ից Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ըստ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի, այն մարզիչների աշխատանքը գնահատելու լավագույն միջոցներից մեկը կլինի, ինչպես նաև հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանների համար որոշակիացնել հավաքականի կազմը: Առաջնությանը զուգահեռ կանցկացվի լեռնադահուկային սպորտի վաստակավոր մարզիչ, Հայաստանի դահուկային սպորտի հիմնադիր և ֆեդերացիայի երկարամյա փոխնախագահ Լևիկ Հարությունյանի անվան հուշամրցաշարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ