ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Ձևաչափի փոփոխության հարցը պիտի որոշեն իրենք` մասնակիցները: Դրա ձևափոխության ոչ մի անհրաժեշտություն մենք չենք տեսնում: Պետք է ակտիվորեն աշխատել այդ ձևաչափով և նպաստել հարցի լուծման առաջմղմանը»: «Ձևաչափը հաստատվել և բոլորի կողմից ընդունված է, պետք է խոստովանել, որ շատ առումներով արդյունավետ է»,- հավելել է Զախարովան: «Պարզ է, որ բոլորը կուզեին ավելի մեծ արդյունքներ տեսնել, բայց արժե նշել, որ այն գործում է»:
«Եթե հակամարտության կարգավորման համար ավելի լայն ձևաչափում հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն առաջանա, մենք, որպես Մինսկի խմբի անդամներ, պատրաստ ենք մասնակցելու այդ հանդիպմանը»,- եզրափակել է նա: