Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Խիտցֆելդը համեմատում է

Խիտցֆելդը համեմատում է
20.02.2016 | 12:51

«Բավարիային» բոլոր հնարավոր տիտղոսների հասցրած Օտմար Խիտցֆելդը անդրադարձել է Խոսեպ Գվարդիոլա-Կառլո Անչելոտի համեմատությանը: Ինչպես հայտնի է, երջինս նոր մրցաշրջանում գալու է փոխարինելու իսպանացի մասնագետին, ով մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվում է «Մանչեստր Սիթի»: «Հնարավոր է, որ «Բավարիան» սկսի ավելի շատ գործել իր կիսադաշտից ու չի օգտագործի մրցակցի կիսադաշտում այդ աներևակայելի պրեսինգը: Անչելոտին իր թիմին նախապատարաստում է խորքից գործելուն՝ հարձակմանն արագ անցումով: Կառլոն տարբերվում է Գվարդիոլայից, նա ուրիշ մտածելակերպ ունի: Նա այդքան էլ էմոցիոնալ չէ ու նրան կարելի է հանգիստ մարզիչ անվանել: Անչելոտին «Բավարիայի» համար կնվաճի անհրաժեշտ տիտղոսներ», -ասել է մյունխենցիների նախկին մարզիչը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ