Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԻՊ-ի ճամբարներում ռազմական փորձ ձեռք բերած 3000-5000 քաղաքացիներ վերադարձել են Եվրոպա

ԻՊ-ի ճամբարներում ռազմական փորձ ձեռք բերած 3000-5000 քաղաքացիներ վերադարձել են Եվրոպա
21.02.2016 | 18:09

ԻՊ-ի ճամբարներում ռազմական փորձ ձեռք բերելուց հետո, Եվրամիության 3000-5000 քաղաքացիներ վերադարձել են Եվրոպա և լուրջ վտանգ են ներկայացնում՝ ասել է ԵՄ ոստիկանական մարմնի` Եվրոպոլի, տնօրեն Ռոբ ՈՒեյնռայթը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում: «Եվրոպան այժմ կանգնած է վերջին տասնամյակի ամենաբարձր ահաբեկչական սպառնալիքի առաջ»,- ասել է Եվրոպոլի տնօրենը:

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ