ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը հրաժարական է ներկայացրել ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հարգելի լրագրողներ, ես այսուհետև չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Դա իմ անձնական որոշումն է։ Շնորհակալ եմ համատեղ և հետաքրքիր աշխատանքի համար»,- գրել է Վահան Բաբայանը: