Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՀՀԿ – ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվեց

ՀՀԿ – ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվեց
24.02.2016 | 22:14

Նախագահական նստավայրում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Արարողությունից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են: «Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք», - նշեց Աշոտյանը, - «Այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Երկար աշխատված փաստաթուղթ է, որը անդրադառնում է մեր երկրի գրեթե բոլոր ոլորտներին: Ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են երկու կուսակցությունների համադրելի նպատակները, երկրի նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են»:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ