ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար

Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար
24.02.2016 | 22:21

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է՝ տարածքային կառավարման և զարգացման և արտակարգ իրավիճակների նախարարության:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ