Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Գասպարիին խոշտանգելու հայտարարության վերաբերյալ «ուսումնասիրություն է իրականացվում»

Գասպարիին խոշտանգելու հայտարարության վերաբերյալ «ուսումնասիրություն է իրականացվում»
24.02.2016 | 22:22

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանների հայտարարության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվում։ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի` կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների: Տեղեկացնում ենք, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- հայտարարում է Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժինը։
Գասպարին փետրվարի 23-ին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է, իսկ այսօր ժամը 19։10-ին նա հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ