Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը

Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը
25.02.2016 | 17:00

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը։ Ելույթում նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում իրականացվել են համատեղ ծրագրեր առանցքային ոլորտներում՝ ժողովրդավարական կառավարում, աղքատության կրճատում, սահմանների համալիր կառավարում, շրջակա միջավայրի պաշտպանություն և աղետների ռիսկի նվազեցում: Արտգործնախարարն ընդգծել է, որ անցյալ տարի Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման աջակցության երրորդ ծրագիրը՝ ռազմավարական մի փաստաթուղթ, որն ուղղորդելու է համագործակցությունը 2016-2020-ին՝ արտացոլելով Հայաստանի տեսլականը և հանձնառությունը` բարելավել բնակչության կենսական պայմանները։
«Կարևոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացման խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առևտրային ռեժիմներ։ Սրա վառ օրինակներից է, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը»,- ասել է արտգործնախարարը։ Խոսելով կայուն զարգացումը վտանգող հակամարտությունների կանխարգելման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ սովորաբար, այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները: «Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաև այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին, նույնքան օրինական են, որքան այլոց համար»,- ասել է արտգործնախարարը: Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է որևէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար»,- ասել է արտգործնախարարը՝ նշելով, որ կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով: «Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից»,- ասել է Նալբանդյանը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ