«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով

Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով
01.03.2016 | 11:09

ԱՄՆ նոր նախագահի ընտրությունները չեն տանի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների զգալի դրական փոփոխությունների, սակայն Ռուսաստանը հաստատում է բոլոր ուղղություններում համագործակցության վերսկսման պատրաստակամությունը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցության Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ի գործընկերները ցանկություն ունենան։ «Մենք ընդգծում ենք մեր պատրաստակամությունը ցանկության և քաղաքական կամքի առկայության դեպքում աշխատել կառուցողական, այդ թվում՝ երկկողմ օրակարգով»,- ասել է նա։

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ