«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վարչապետը էներգետիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել Լևոն Յոլյանին

Վարչապետը էներգետիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել Լևոն Յոլյանին
01.03.2016 | 22:22

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին և ասել է, որ էներգետիկ համակարգում կան խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներն ու հիմքերը հաջողությամբ դրվել են: Աբրահամյանի խոսքով, անցած երկու տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ, կյանքի են կոչվել կարևոր նախաձեռնություններ, նախարարությունն ակտիվ համագործակցել է Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ: Վարչապետը շնորհավորել է Լևոն Յոլյանին, մաղթել բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ու ծրագրերը շարունակական և արդյունավետ կիրականացվեն: Նորանշանակ նախարարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտները Հայաստանի համար ունեն ռազմավարական կարևորագույն նշանակություն, և վստահություն է հայտնել, որ ինքն ու նախարարության մասնագիտական մեծ ներուժ ունեցող աշխատակազմը կկատարեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդիրները:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ