Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն ավարտում է առաքելությունը Հայաստանում

ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն ավարտում է առաքելությունը Հայաստանում
04.03.2016 | 00:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
«Վստահ եղեք, որ Դուք Երևանում թողնում եք ոչ միայն Ձեր գործերը, այլ նաև մարդկանց, ովքեր բարձր են գնահատում Ձեր գործունեությունը և մարդկային որակները»՝ ասել է Սերժ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նոր ղեկավարը նույնպիսի ջանադրությամբ և համագործակցության պատրաստակամությամբ կաշխատի՝ ավելի ամրապնդելով Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հարաբերությունները: Սորոկինը նշել է, որ վերջին տարիներին իրականացված ծրագրերի շնորհիվ ամուր հիմքեր և լավ նախադրյալներ են ստեղծվել մի շարք ոլորտներում Հայաստանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև հետագա սերտ փոխգործակցության ու նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ