Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը

Մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը
06.03.2016 | 07:49

Հայաստանի կոմպոզիտորների միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթը, որին մասնակցել կարող են ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի 8-18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները:

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս մրցույթը կընթանա երկու ենթախմբերով. կրտսեր ենթախմբում ( 8-13 տ.) մրցույթին պետք է ներկայացնել 1 դաշնամուրային ստեղծագործություն՝ առավելագույնը 5 րոպե տևողությամբ, ավագ ենթախմբում(14-18 տ.)` 1 ստեղծագործություն՝ (մինչև 4 գործիք) առավելագույնը 10 րոպե տևողությամբ:
Մրցութային փուլը կկայանա մայիսի 10-ին՝ կոմպոզիտորների միության դահլիճում: Մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը նախատեսվում է մայիսի 12-ին:
Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ նաև դիպլոմներով, մեդալներով: Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն դրամական պարգևներով: Կպարգևատրվեն նաև երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը ներառյալ: Մասնակցության հայտը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ