Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործ ներգաղթյալների դատական հետապնդումը

Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործ ներգաղթյալների դատական հետապնդումը
06.03.2016 | 18:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արագացնել հանցագործություն կատարած ներգաղթյալների դատական հետապնդումը: «Այնտեղ, որտեղ իրականացվել են և իրականացվում են հանցագործություններ, անմիջապես պետք է հաջորդի պատիժը»,- ասել է Մերկելը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: Գերմանիայի կանցլերը կոչ է արել չնվազեցնել փախստականների կողմից հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց «չդատապարտել բոլորին անխտիր»:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ