Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվեց «Աշխատուժի շարժունություն» խորագրով ԵԺԿ ԵԿ նախաձեռնած եռօրյա ծրագիրը

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվեց «Աշխատուժի շարժունություն» խորագրով ԵԺԿ ԵԿ նախաձեռնած եռօրյա ծրագիրը
07.03.2016 | 15:56

Մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Աշխատուժի շարժունություն» խորագրով եռօրյա խորհրդաժողովը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Խորհրդաժողովի նպատակն էր կազմել նախագիծ` աշխատանքի շուկայի մոդերնալիզացման նոր ուղիների ներառմամբ, որոնք կօգնեն երիտասարդ կադրերին հնարավորինս հեշտությամբ հաղթահարել աշխատանքի շուկա մուտք գործելու արգելքները, ինչպիսիք են` աշխատանքային փորձի պակասը կամ բացակայությունը, գիտելիքների և հմտությունների անհամապատասխանությունը աշխատանքի շուկայի պահանջներին և այլն:

Այս և այլ խնդիրների հաղթահարման նպատակով ծրագրի ընթացքում աշխատանքային խմբերով անցկացվեցին քննարկումներ, բանավեճեր, որոնք շոշափում էին թվային սերնդի ներկայացրած մարտահրավերները, երիտասարդ կադրերի և աշխատանքի շուկայի միջև եղած խզումները, և արդյունքում մշակվեց բանաձևերի շարք, որոնք քննարկման դրվեցին ծրագրի եզրափակիչ օրը տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում:

Բանաձևերում աշխատանքի թվայնացումից զատ անդրադարձ կատարվեց FIFA-ի բարեփոխումներին, միգրացիոն ճգնաժամերին, Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների բռնի հետապնդմանը, քաղաքացիական հասարակությանը և կայուն կենսաթոշակային համակարգի ստեղծմանը:

Խորհրդաժողովի ընթացքում բանաձևերի քննարկման արդյունքում կազմվեց Եվրոպայում աշխատուժի շարժունության վերաբերյալ նախագիծ, որտեղ ամփոփվեցին թվային սերնդի առջև ծառացած խնդիրների լուծման համար առաջարկված լավագույն ուղիները:

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ