Մարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնում են Բրյուսել։ Նրանց կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։